ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Լևոն Տեր-Պետրոսյան. Ես կոչ եմ անում քվեարկել ազատորեն

Լևոն Տեր-Պետրոսյան. Ես կոչ եմ անում քվեարկել ազատորեն
06.12.2015 | 14:19

Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց Երևանի թիվ 9/11 տեղամասում՝ Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում։ Նա կոչ արեց հանրությանը՝ գալ և քվեարկել։ «Ես կոչ եմ անում մեր ողջ ժողովրդին գալ և քվեարկել ազատորեն՝ առանց բռնանալու իր կամքի վրա։ Եվ մի բան էլ հաստատ գիտեմ՝ որքան շատ իրական մարդ գա քվեարկելու, կրկնում եմ՝ իրական մարդ գա քվեարկելու, այնքան հանրաքվեի արդյունքներն իրական կլինեն», - ասաց Հայաստանի առաջին նախագահը: Նա հրաժարվեց արձագանքել Սերժ Սարգսյանի հարցազրույցին. - «Դուք ինձ ստիպում եք, որ օրենք խախտեմ, դուք հարց եք տալիս, որ արդեն վերաբերում է Սահմանադրության կողմ կամ դեմ լինելուն»։

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ